Կոտրվածքներով մարդիկ, կաթվածահար երթևեկություն. սաստիկ ձյունը պարալիզացրել է Հայաստանը

Առատ ձյունը պարալիզացրել է երթևեկությունը մարզերի ու մայրաքաղաքի ճանապարհներին: Վրաստան գնացող բեռնատարները կանգնած են մնացել Ապարանում, առավոտյան անվերջանալի խցանումներ են եղել մայրաքաղաքում, որի քաղաքապետը սիրում է դժգոհել տնտեսվարողների ու համատիրությունների ձնամաքրման աշխատանքներից: Առավոտյան Արարատում շղթայական ավտովթար է եղել, Թեղուտում շտապօգնության մեքենա է շրջվել: Մի քաղաքացի «Հայլուր»-ի թղթակցին պատմել է, որ բազմաթիվ մարդիկ են տեղափոխվում հիվանդանոց սայթաքելուց ստացած կոտրվածքներով:

 

Leave a Comment