Բանակի օրվա նախօրեն՝ հունվարի 27-ը՝ Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր սահմանելու նախագծի քննարկումը բանավեճի է վերածվել պետաիրավական հանձնաժողովի նիստի ժամանակ: Ազգային ժողովի ՔՊ-ական փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ապշել է «Հայաստան» խմբակցության քարտուղարի հարցից՝ հայրենիքի պաշտպանության համար զոհված ՔՊ-ականներ կա՞ն: Ռուբինյանը նախընտրել է չլսելու տալ: