ԱՄՆ-ն խորհուրդ է տվել իր զինվորական անձնակազմին լքել Կատարի Ալ Ուդեյդ ավիաբազան:
Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով երեք անանուն ամերիկացի դիվանագետների։
Ալ Ուդեյդը Մերձավոր Արևելքում ամենամեծ ամերիկյան բազան է, որտեղ տեղակայված է մոտ 10,000 զինծառայող։ Անցյալ տարվա հունիսին Իրանի վրա ԱՄՆ-ի օդային հարվածներից առաջ անձնակազմի մի մասը տեղափոխվել է Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաներ:
Հունիսի 23-ին Իրանը հարվածել է Ալ Ուդեյդին՝ արձակելով վեց հրթիռ և հայտարարելով «Հաղթանակի օրհնություն» գործողության մեկնարկի մասին։