Կարող եք հույս դնել ԵՄ-ի վրա. Ֆոն դեր Լայենը՝ գրենլանդացիներին


Եվրամիությունը հարգում է Գրենլանդիայի ժողովրդի շահերն ու ցանկությունները և վերջին տարվա ընթացքում զգալիորեն ակտիվացրել է իր փոխգործակցությունը կղզու հետ՝ չորեքշաբթի հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։


Նա նշել է, որ ԵՄ-ն անցյալ տարի կղզում բացել է իր ներկայացուցչությունը, ինչպես նաև ներդրումային ծրագրեր է իրականացնում Գրենլանդիայի հետ համագործակցությունն ընդլայնելու համար:


Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարրոն էլ պնդել է, որ պետք է աջակցել Դանիային: RTL-ի եթերում նա հայտարարել է, որ փետրվարի 6-ին Դանիայի ինքնակառավարվող տարածք Գրենլանդիայում կբացվի Ֆրանսիայի հյուպատոսությունը։


Բարրոն այդ քայլն անվանել է «քաղաքական ազդանշան, որը ցույց է տալիս կղզում իրենց ներկայությունն ամրապնդելու ցանկությունը»։

Leave a Comment