Երբ դատարանը շատ է ուշանում. ողջամիտ ժամկետների խնդիրը. «Ձեր փաստաբան»

  • ՀՀ Սահմանադրության համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք։ Ողջամիտ ժամկետում գործերի քննությունն արդար դատաքննության իրավունքի առանցքային տարրերից է: Թե՛ քաղաքացիադատավարական և թե՛ քրեադատավարական հարաբերություններում ողջամիտ ժամկետի պահպանումը պահանջում է որոշակի չափորոշիչների առկայություն։ Արդյո՞ք այդ չափորոշիչները ուրվագծվում են Դատական օրենսգրքով, և որո՞նք են դրանք։
  • Ողջամիտ ժամկետի վերաբերյալ վերոհիշյալ սահմանադրական դրույթը վերարտադրում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի առաջին կետի պահանջները: Սակայն Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կոնվենցիայով չի տրվում ողջամիտ ժամկետի հասկացությունը՝ մասնավորեցնելով ամիսներն ու տարիները: Այդ գնահատականը կարծես թողնված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին: Ինչպիսի՞ն է այս կապակցությամբ ՄԻԵԴ նախադեպը։
  • Քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է վարույթի ողջամիտ ժամկետը՝ նշելով, որ նախաքննությունը և դատաքննությունը պետք է ավարտվեն ողջամիտ ժամկետում: Քրեական վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է իր իրավասության սահմաններում դրսևորել պատշաճ ջանասիրություն՝ վարույթը ողջամիտ ժամկետում ավարտելու համար: Մեղադրյալն ունի ողջամիտ ժամկետում դատարանի առջև կանգնելու իրավունք: Անձին անազատության մեջ պահելու ժամկետը պետք է սահմանափակվի ամենակարճ անհրաժեշտ ժամանակահատվածով: Վարույթի նյութերին ծանոթանալու համար վարույթի մասնակիցներին տրամադրվում է ողջամիտ ժամկետ և այլն: Այսօր պաշտոնապես շրջանառվում է Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը սահմանում է կոնկրետ ժամկետներ գործի քննության համար։ Ի՞նչ եք կարծում, արդյոք, եթե ողջամիտ ժամկետի խախտումը դատավորի նկատմամբ կարգապահական պատասխանատվություն հարուցելու հիմք հանդիսանա, դա կփոխի՞ առկա պատկերը։
  • Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը ամրագրում է վերաքննիչ դատարանում բողոքի քննության ողջամիտ ժամկետներ կամ վարույթ ընդունված վճռաբեկ բողոքի քննության և որոշման կայացման համար ողջամիտ ժամկետ։ Արդյո՞ք մոտեցումները նույնաբնույթ են (ինչպես քրեականի դեպքում)։
  • Գործերի քննության ողջամիտ ժամկետների ի՞նչ խախտումներ են (ձգձգումներ) առավել հաճախ հանդիպում, և որո՞նք են ժամկետների չկատարման պատճառները։
  • Խոսվեց գործերի քննության միջին տևողության ուղենշային ժամկետների մասին, երբ հաշվի են առնվում գործերի առանձին տեսակները և բարդությունը։ Գործն ըստ բարդության մակարդակի լինում է պարզ, միջին բարդության, բարդ և առանձնակի բարդության։ Ըստ ԲԴԽ 2021թ․ որոշման՝ գործի բարդության մակարդակը որոշվում է իրավական և փաստական բարդության չափանիշների գործակիցների համագումարով: Ի՞նչ է սա նշանակում։
  • Ինչպե՞ս է իրականացվում ողջամիտ ժամկետների պահպանման նկատմամբ մշտադիտարկումը, կամ որքանո՞վ են պահպանվում ԲԴԽ-ի՝ առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների նախագահների կողմից գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման նկատմամբ մշտադիտարկում իրականացնելու կարգը սահմանելու մասին 2024թ․ որոշման պահանջները։
  • Անդրադառնանք վերջերս ստեղծված նախադեպին՝ կապված գործի քննության ողջամիտ ժամկետի խախտման արդյունքում դրամական փոխհատուցման վճարմանը՝ որպես բարոյական վնասի վերականգնում։ Խնդրում եմ ներկայացրեք նախադեպը և հիմքերը, որոնց առկայությամբ կարելի է դիմել դատարան՝ պահանջելով բարոյական վնասի վերականգնում։

«Ձեր փաստաբան» հաղորդման հյուրն է փաստաբան Մերի Կարապետյանը։

Leave a Comment