Թեհրանում անկարգությունների ժամանակ ավելի քան 25 վարչական շենք և 44 մզկիթ է վնասվել

https://arm.sputniknews.ru/20260114/tehranum-ankargutjunneri-zhamanak-aveli-qan-25-varchakan-shenq-ev-44-mzkit-e-vnasvel-97754785.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/0e/97753899_0:624:1070:1427_1920x0_80_0_0_0627dc1a056b2875c0becaa57beba6f2.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

թեհրան, իրանի իսլամական հանրապետություն, ռիալ (իրանի դրամը), անկարգություններ, մզկիթ

թեհրան, իրանի իսլամական հանրապետություն, ռիալ (իրանի դրամը), անկարգություններ, մզկիթ

Բաժանորդագրվել

Վնասվել է նաև 44 մզկիթ և հոգևոր սեմինարիա։

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. Վերջին օրերին Իրանի Թեհրանի նահանգում տեղի ունեցած անկարգությունների և ջարդերի հետևանքով վնասվել է ավելի քան 25 վարչական շենք, ինչպես նաև 44 մզկիթ և հոգևոր սեմինարիա։ Այս մասին հայտարարել է նահանգապետ Մոհամմադ-Սադեք Մոթամադիանը։

«Թեհրանի նահանգում վնասվել են հազարավոր մեքենաներ, 26 վարչական շենք։ Բացի այդ, վնասվել են խանութներ, բնակելի շենքեր, ավտոբուսներ, շտապօգնության մեքենաներ, հրշեջ մեքենաներ, ինչպես նաև 44 մզկիթ և հոգևոր սեմինարիա», – ասել է Մոթամադիանը, որի խոսքերը մեջբերում է իրանական SNN հեռուստաալիքը։

Հիշեցնենք` Իրանում բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվում 2025–ի դեկտեմբերի 28-ից։ Դժգոհության հիմնական պատճառները փոխարժեքի տատանումներն են ու գների բարձրացումը։ Սակայն ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերաճեցին ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացան քաղաքական բնույթ՝ ընդդեմ Իրանում առկա քաղաքական կարգի:
Հունվարի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, թե ԱՄՆ–ն պատրաստ է պաշտպանել Իրանի քաղաքացիներին, եթե այդ երկրի իշխանությունները ուժ կիրառեն նրանց դեմ: Թեհրանը դատապարտեց այդ սպառնալիքները։
Հունվարի 8-ին Իրանում տեղի են ունեցել ամենամասշտաբային բողոքի ցույցերը, որոնք հրահրվել էին 1979 թվականին տապալված շահի որդու՝ Ռեզա Փահլավիի կոչով: Այնուհետև փողոց էին դուրս եկել գործող իշխանության կողմնակիցները։

Leave a Comment