Սրբուհի Գալյանը Եգիպտոսի դեսպանին է ներկայացրել Սահմանադրական բարեփոխումների գործընթացը


Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ամալ Աֆիֆին և շնորհավորել նրան դիվանագիտական առաքելության ստանձնման կապակցությամբ։

Ինչպես հայտնել են նախարարությունից, կողմերն անդրադարձել են Հայաստանի և Եգիպտոսի միջև իրավական փոխօգնության ոլորտին առնչվող հարցերին ու ընթացակարգերին, ինչպես նաև համագործակցության տարբեր ձևաչափերին՝ մասնավորապես իրավապայմանագրային դաշտի արդիականացմանը և նոր մշակվող նախագծերի առաջընթացին։

Հանդիպման ընթացքում քննարկվել է «Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջև քաղաքացիական և առևտրային գործերով փոխադարձ իրավական օգնության մասին» պայմանագրի նախագիծը։

Նախարարը ներկայացրել է Սահմանադրական բարեփոխումների գործընթացը՝ նշելով, որ նոր Սահմանադրության տեքստը նախատեսվում է պատրաստել մինչև 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները։

Հանդիպման արդյունքում կողմերը պայմանավորվածություններ են ձեռք բերել համագործակցության ձևաչափի վերաբերյալ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

80 դիտում

Leave a Comment