Ծափաթաղում երեքամյա Տիգրանի սպանության գործով երեխայի հայրը՝ Արմեն Օվանեսովի, կալանքի ժամկետը 3 ամսով երկարացվել է, հայտնում է «Փաստինֆո»-ն։
Ըստ թերթի՝ քրեական վարույթը գտնվում է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտավազդ Կարապետյանի վարույթում։
«Դատարանը, նախնական դատալսումների ընթացքում, քննության առնելով Օվանեսովի խափանման միջոցի հարցը որոշել է անփոփոխ թողնել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը՝ երկարացնելով դրա ժամկետը ևս երեք ամսով»,- գրում է թերթը։
Երեքամյա Տիգրանը կորել էր հոկտեմբերի 27-ին։ ՔԿ-ն նրա անհետացման դեպքի առնչությամբ քրեական վարույթ էր նախաձեռնել։ Նոյեմբերի 2-ին երեխայի մարմինը հայտնաբերվել էր Ծափաթաղի հարակից դաշտամիջյան հատվածում։ ՔԿ-ի տեղեկություններով՝ Օվանեսովի հայրը երեխային կյանքից զրկել է ձեռքով կոկորդից սեղմելու եղանակով։
