Զինվորին գտել են Վարդենիսի խրամատում, 6 ամսվա ծառայող էր․ ինչ վարկածներ են քննվում



ArmLur.am-ը գրում է․


Զինվորին մահացած գտել են Վարդենիսում, մարտական հերթապահության ժամանակ, նա եղել է խրամատում: Վերջինս մոտ 6 ամսվա զինծառայող էր: 2025 թվականի ամառն էր զորակոչվել բանակ։


Դեպքի վայրում աշխատում են իրավապահները: Նրան բնորոշել են ակտիվ աշխույժ և լավ ծառայող զինվոր, որը ծառայության ընթացքում որեւէ մեկի հետ խնդիր չի ունեցել: Իրավապահ համակարգում զենքի հետ անզգուշությամբ վարվելու, ինքնասպանության եւ այլ վարկածներ են քննում, դեռևս պարզ չէ՝ ինչ է կատարվել զինվորի հետ ։

Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 14-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահան Խաչատուրի Պետրոսյանի դին՝ հրազենային վնասվածքով։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment