«Չեմ կարողանում շնչել, չեմ հավատում աչքերիս»,- «Հայլուրի» հետ զրույցում ասել է 5 տարի ամուսնուն չտեսած, ադրբեջանական գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի կինը: Լիբանանում ապրող Լինդան մեր թղթակցին ասել է, որ փորձում է օդանավի տոմս գնել Հայաստան գալու համար:
«Դեռ չգիտենք՝ որտեղ է լինելու մեր առաջին հանդիպումը գերությունից վերադարձած հայրիկի հետ»,- հուզված ասել է Վագիֆ Խաչատրյանի դուստրը՝ Ծովինարը: Այս պահին ընտանիքի անդամները հոր՝ Հայաստանում լինելու մասին գիտեն միայն Փաշինյանի ստուտուսից, դեռ որևէ մեկն իրենց հետ կապ չի հաստատել: