Ուկրաինայում պաշտպանության նոր նախարար է նշանակվել


Միջազգային


Ուկրաինայի Գերագույն ռադան երկրորդ փորձով նշանակեց Միխայիլ Ֆեդորովին պաշտպանության նախարար։ Նշանակման օգտին քվեարկել է խորհրդարանի 277 անդամ, մինչդեռ անհրաժեշտ ձայների նվազագույն քանակը 266 էր։

Նախորդ օրը խորհրդարանականները մերժեցին Ֆեդորովի նշանակումը։

Ֆեդորովը 2019 թվականից ղեկավարում էր թվային վերափոխման նախարարությունը։ Նախորդ օրը նա ազատվեց առաջին փոխվարչապետի և թվային վերափոխման նախարարի պաշտոնից։

Հունվարի սկզբին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջարկեց, որ Ֆեդորովը տեղափոխվի պաշտպանության նախարարություն, իսկ ռազմական գերատեսչությունը ղեկավարող Դենիս Շմիգալը՝ դառնա առաջին փոխվարչապետ և էներգետիկայի նախարար։


Leave a Comment