Հայաստանի ինքնիշխանության և իրավազորության առումով եղած մտահոգությունները փարատված են

Շատ հարցեր, որոնք մտահոգում
էին, իրենց պատասխանները ստացան, XV անվտանգային ֆորումից հետո Civic.am-ի հետ զրույցում
ասաց քաղաքագետ, «Խաղաղության երկխոսություն» ՀԿ-ի հիմնադիր Էդգար Խաչատրյանը։

«Ինձ համար փարատված են Հայաստանի
ինքնիշխանության մասով եղած մտահոգությունները։ Մենք տեսնում ենք, որ նաև Միացյալ Նահանգների
կողմից է անընդհատ հնչում, որ սա Հայաստանի պրոյեկտն է։ Այս ամեն
ն իրականացվում է Հայաստանի իրավազորության շրջանակներում»,-
ասաց Խաչատրյանը։

Նրա կարծիքով՝ Թուրքիան և Ադրբեջանը
նախկինում ձգտում էին ավելի մեծ ներգրավվածության այս գործընթացներում, սակայն ԱՄՆ
ներկայությամբ ու միջամտությամբ այդ ախորժակը զսպվեց։

 

Մանրամասն՝ տեսանյութում

Վոլոդյա Հակոբյան

Leave a Comment