Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վերաբերյալ փաստաթղթին

Քաղաքականություն

14.01.2026 | 18:30

TRIPP-ի իրականացման շրջանակային փաստաթղթի ընդունումը ոչ միայն վերահաստատում է ամերիկյան կողմի հավատարմությունը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածություններին, այլև կարևոր քայլ է այս ոլորտում գործնական աշխատանքներ սկսելու համար։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն՝ պատասխանելով «Թրամփի ուղի՝ միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի իրականացման շրջանակային փաստաթղթի վերաբերյալ հարցին:

Նա նշել է, թե սա կարևոր է նաև Հայաստանի կողմից իր պարտավորությունների կատարման համար։

«Մեր երկրի գլխավոր առաջնահերթություններից մեկն Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև անխոչընդոտ հաղորդակցության ապահովումն է։ Դրա հետ մեկտեղ TRIPP երթուղին կարևոր է նաև ավելի լայն տարածաշրջանում առևտրի և կապերի դիվերսիֆիկացման համար»,- հայտարարել է Հաջիզադեն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment