Արբելոան պատմել է, թե ինչ է իրեն ասել Ալոնսոն «Ռեալի» գլխվոր մարզիչ նշանակվելուց հետո

Մադրիդի «Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան անդրադարձել է թիմի նախկին մարզիչ Խաբի Ալոնսոյի հետ ունեցած զրույցին։ 42-ամյա մասնագետը պատմել է, թե ինչպես է իր վաղեմի թիմակիցն ու ընկերն արձագանքել մարզչական այս փոփոխությանը։

«Նա ինձ ամենայն բարիք մաղթեց, ես էլ՝ իրեն։ Մեզ կապում է ընկերությունը, որը վեր է ամեն ինչից։ Համոզված եմ՝ Խաբիի մոտ ամեն ինչ հիանալի է լինելու, և մենք շարունակելու ենք մնալ ընկերներ», — Արբելոայի խոսքերն է մեջբերում AS-ը։

Հիշեցնենք, որ Խաբի Ալոնսոն մադրիդյան ակումբը գլխավորում էր նախորդ ամռանից։ Հունվարի 12-ին «Ռեալը» պաշտոնապես հայտարարեց իսպանացի մասնագետի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին։

Ալոնսոյի պաշտոնանկությունից հետո թիմի ղեկը վստահվեց Ալվարո Արբելոային, որը մինչ այդ հաջողությամբ մարզում էր «Ռեալի» երիտասարդական թիմը։

Leave a Comment