Մկրտչյան․ Սամսոնյանի կյանքը վտանգված է

Մկրտչյան․ Սամսոնյանի կյանքը վտանգված է

14 հունվարի 2026 – 18:16 AMT

PanARMENIAN.Net – «Անտիֆեյք» լրատվական հարթակի խմբագրակազմը Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի շենքի դիմաց իրականացրել է բողոքի ակցիա՝ ի աջակցություն «Իմնեմնիմի» փոդքաստի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի։

Ակցիայի ընթացքում լրագրողների հետ զրույցում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն ասել է, որ Նարեկ Սամսոնյանի կյանքը վտանգված է, հայտնում է «Փաստինֆոն»:

«Մմենք սա պետք է հասկանանք։ Նա գնացել է այդ քայլին, որովհետև Հայաստանում չկա արդարություն և չկա արդարադատություն»,-ասել է նա:

Մկրտչյանը հայտնել է, որ հնարավորություն է ունեցել հանդիպելու նրանց և փոխանցելու հասարակության աջակցությունը։

«Նարեկն էլ, Վազգենն էլ ամուր են, կամային։ Ես հնարավորություն եմ ունեցել բոլորիս անունից շնորհակալություն հայտնել իրենց պայքարի համար, որ ոչ մի վայրկյան չեն նահանջել՝ անգամ այս բռնաճնշումների պայմաններում։ Նրանք շատ լավ հասկանում էին, որ անկախ նրանից՝ ով կլիներ՝ Աղդամցի Ալենը կամ Նիկոլի բանդայից որևէ ներկայացուցիչ, միևնույն է՝ այդ մատնությունը իրենց վրա սարքելու էին»,– ասել է Մկրտչյանը։

Նրա խոսքով՝ Սամսոնյանն ու Սաղաթելյանը չեն իրականացրել որևէ քրեորեն պատժելի արարք, և նրանց նկատմամբ անգամ հիմնավոր կասկած չի ձևավորվել։

«Ես չեմ ուզում կեղծել և շատ կոնկրետ եմ ասում՝ նրանց վիճակը լավ չէ, որովհետև մարդիկ են, ովքեր ազատազրկված են ոչ մի բան չանելու համար։ Իրենք որևէ դրվագ չունեն քրեական օրենսգրքով պատժելի արարքի մասով»,– ընդգծել է պատգամավորը։

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավորՄանվելՇահվերդյանի նախագահությամբ, որոշել է 3 ամիսով երկարաձգել «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի կալանքի ժամկետը։ Նարեկ Սամսոնյանը անժամկետ հացադուլ է հայտարարել՝ իր ձևակերպմամբ՝ «իրավական խայտառակությունը դադարեցնելու» պահանջով։

Leave a Comment