Մեր երկրի համար գերակա խնդիրներից մեկը Նախիջևանի հետ անխոչընդոտ հաղորդակցության ապահովումն է. Հաջիզադե

14 Հունվարի, 2026

TRIPP-ի իրականացման շրջանակային փաստաթղթի ընդունումը ոչ միայն վերահաստատում է ամերիկյան կողմի հավատարմությունը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններին, այլև կարևոր քայլ է այս ոլորտում գործնական աշխատանքներ սկսելու համար։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն՝ պատասխանելով ԹՐԻՓՓ-ի իրականացման շրջանակային փաստաթղթի վերաբերյալ հարցին։

Նա նշել է, որ սա կարևոր է նաև Հայաստանի կողմից իր պարտավորությունների կատարման համար, նշում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Մեր երկրի համար գերակա խնդիրներից մեկը Ադրբեջանի մայրցամաքային մասի և նրա Նախիջևանի միջև անխոչընդոտ հաղորդակցության ապահովումն է։ Ավելին, TRIPP ուղին կարևոր է նաև ավելի լայն տարածաշրջանում առևտրի և կապերի դիվերսիֆիկացման համար», — ընդգծել է Հաջիզադեն։

Նշենք, որ հունվարի 13-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի ԱՄՆ կատարած այցի ընթացքում հրապարակվել է ԹՐԻՓՓ նախագծի իրականացման շրջանակային փաստաթուղթը։

Leave a Comment