ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլի Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Կոչ եմ անում բոլոր այն մարդկանց, որ իրենց չարության մեջ այնքան են տապակվել, որ մարդկային ապրումակցումն ու ժողովրդի ուրախությունը մեկ է պղծելու են իրենց չարախոսությամբ, հետևեք Ձեր առողջությանը, մի օր խեղդվելու եք Ձեր չարության մեջ:
Իսկ մեր ժողովուրդը հավատացած է, որ խաղաղությունն այս տեսքը ունի, որ չնայած բոլոր գուժակներին և ապոկալիպտիկ սցենար հորինողներին, մենք գնալու ենք միայն առաջ: