Շտապում եմ, տեսնել հորս․ Վերա Խաչատրյան

«Փառք Աստծո՝  վերադարձվել է,  ես շատ ուրախ եմ։ Հայրս առողջական խնդիրներ  ուներ, շտապում եմ նրան  տեսնել»։ Այա մասին Newday.am-ի հետ զրույցում ասաց  Վերա Խաչատրյանը։  Նա արտասվում էր։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբույքան իր էջում հայտնել էր, որ Բաքվում ապօրինի պահվող Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը Հակարի կամրջով Ադրբեջանի համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվել են Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչներին։

 

 

Leave a Comment