ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, 24News

Վագիֆ Խաչատրյանը խոսել է դստեր` Ծովինար Խաչատրյանի հետ և հայտնել, որ լավ է: 24News-ը տեղեկացավ, որ քիչ ավելի ուշ Վագիֆ Խաչատրյանին կտեղափոխեն Երևանի ԲԿ-ներից մեկը:
Լրացուցիչ տեղեկությունները` քիչ ուշ:
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Գեւորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը եւ Վագիֆ Խաչատրյանը քիչ առաջ Հակարի կամրջով Ադրբեջանի համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվեցին Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների ներկայացուցիչներին եւ հիմա գտնվում են ՀՀ տարածքում։
Մերի Մանուկյան
—00—ԼԱ