Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտված սիրիացի վարձկանները Թուրքիայի միջոցով փոխանցվել են Սիրիայի իրավասու մարմիններին

2026 թվականի հունվարի 14-ին, Հայաստանի Հանրապետությունում ցմահ ազատազրկման դատապարտված Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերին, Թուրքիայի Հանրապետության միջոցով փոխանցվել են Սիրիայի Արաբական Հանրապետության իրավասու մարմիններին՝ իրենց նկատմամբ կայացված դատավճիռների հետագա կատարումը իրենց քաղաքացիության պետությունում շարունակելու նպատակով:

ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ փոխանցումն իրականացվել է համապատասխան իրավասու մարմինների միջև համագործակցության և կիրառվող իրավական մեխանիզմների ներքո:

Հիշեցնենք, որ Հայաստանում կալանավորված են երկու սիրիացիները  մասնակցել էին  սեպտեմբերի 27-ի Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված պատերազմական գործողություններին և ձերբակալվել Արցախի պաշտպանական ուժերի կողմից:

Leave a Comment