Նախիջևանում վերակառուցվում են երկաթուղային կայարանները

Քաղաքականություն

14.01.2026 | 17:15

Նախիջևանում երկաթուղային գծի երկայնքով նախատեսվում է վերակառուցել տասը կայարան։ Այս մասին հայտնել է «Ադրբեջանի երկաթուղիներ» ՓԲԸ-ն, գրում են տեղական լրատվամիջոցները։

Հաղորդագրության համաձայն՝ 194.1 կիլոմետրանոց երկաթուղու երկայնքով նախատեսվում է կառուցել նաև 814 ինժեներական կառույց, այդ թվում՝ 29 կամուրջ, 4 թունել։

Նշվում է, թե այս երկաթուղային գիծը կմիանա, այսպես կոչված,«Զանգեզուրի միջանցքին»՝ ապահովելով ինչպես ուղիղ ցամաքային կապ Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև, այնպես էլ մուտք դեպի թուրքական և եվրոպական շուկաներ՝ որպես Միջին միջանցքի և Հյուսիս-Հարավ երթուղու կարևոր հատված։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment