ՊՆ-ն հերքել է գնդերեցներին դրամական աջակցություն խոստանալու մասին տեղեկությունը

ՊՆ-ն հերքել է գնդերեցներին դրամական աջակցություն խոստանալու մասին տեղեկությունը

14 հունվարի 2026 – 17:10 AMT

PanARMENIAN.NetՊաշտպանության նախարարությունը հերքել է այն տեղեկությունը, թե բանակում ծառայություն մատուցող հոգևորականներին խոստացվել է դրամական աջակցություն։

«Չի համապատասխանում իրականությանը»,- գրել է պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

Հայր Հովհաննես Թորգոմյանն ավելի վաղ ահազանգել էր, որ ՀՀ Զինված ուժերում ծառայող գնդերեցներին տարբեր ձևերով և մեթոդներով «փորձում են ներքաշել այս ազգակործան, տիրադավ և հայրենադավ, կեղծ բարենորոգման արհեստական շարժման և օրակարգի մեջ»: Այդ մասին նա գրել էր ֆեյսբուքյան իր էջում:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն արձագանքել է գնդերեցների հանդեպ ճնշումների մասին լուրերին՝ նշելով, որ երևույթը միանշանակ դատապարտելի է և անընդունելի:

Leave a Comment