
«Հայաստանում կա ոչ թե ժողովրդավարության բաստիոն, այլ՝ ժողովրդավարության սպանության բաստիոն, իսկ եվրոպական ու արևմտյան կառույցները սատարում են հակաժողովրդավարական իշխանություններին»,- այսօր հաջակցություն Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի Հայաստանում ԵՄ գրասենյակի դիմաց կազմակերպված ակցիայի ժամանակ ասաց ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։ «Նիկոլիզմի ռեժիմը կանաչ լույս ունի՝ լռեցնելու ժողովրդավարական ու ազգային գործիչներին, և ես մեծ ակնկալիք չունեմ ո՛չ եվրոպական, ո՛չ էլ արևմտյան որևէ կառույցից, որովհետև ինձ համար, քաղաքական առումով, նրանք մեռած են՝ թաղած չեն»,- նշեց ընդդիմադիր գործիչը։