16:47 14.01.2026 (Թարմացված է: 17:01 14.01.2026)
Բաժանորդագրվել
Ցմահ ազատազրկվածներն իրենց դատավճիռների հետագա կատարումը կշարունակեն իրենց քաղաքացիության պետությունում:
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունում ցմահ ազատազրկման դատապարտված Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերին Թուրքիայի Հանրապետության միջոցով այսօր փոխանցվել են Սիրիայի Արաբական Հանրապետության իրավասու մարմիններին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արդարադատության նախարարությունը։
Նշված անձինք Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ են։
Նախարարությունից նշել են նաև, որ ցմահ ազատազրկման դատապարտվածներն իրենց նկատմամբ կայացված դատավճիռների հետագա կատարումը կշարունակեն իրենց քաղաքացիության պետությունում:
«Փոխանցումն իրականացվել է համապատասխան իրավասու մարմինների միջև համագործակցության և կիրառվող իրավական մեխանիզմների ներքո»,– ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողություններին մասնակցած երկու վարձկան ահաբեկիչներին՝ Մեհրեդ Մուհամմադ ալ–Շխերիին և Յուսեֆ Ալաաբեդ ալ-Հաջիին, ցմահ ազատազրկման էր դատապարտել 2021 թվականի մայիսին: