Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը այսօր անվտանգային ֆորումի ժամանակ հայտարարեց․
«2023 թվականի Արցախի իրադարձությունները կարող էին տեղի չունենալ, բայց դա ուրիշ հարց է»։
Խոսքը 2023 թվականի պատերազմի մասին է, որի արդյունքում զոհվեց 214 զինծառայող, 21 խաղաղ բնակիչ, անհայտության մեջ է 14 անձ, հետո խուճապի պատճառով տեղի ունեցավ վառելիքի պահեստի պայթյուն, որի հետևանքով զոհվեց 238 և անհետ կորավ 22 քաղաքացի։ Այնուհետև ունեցանք 120 հազար բռնի տեղահանված հայ և հայաթափված Արցախ։ Հիմա նա, ում համարում են այս ամենի գլխավոր մեղավորը, ասում է, որ այն կարող էր տեղի չունենալ։
Մանրամասն՝ տեսանյութում։