«Կիբեռ և ներդրումային խարդախությունների վերաբերյալ քրգործերը շարունակում են մնալ ձգձգված». Մհեր Կարագոզյան | ՄԱՄՈՒԼ.ամ

«Հանրային վերահսկողություն» ՀԿ նախագահ Մհեր Կարագոզյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հանրային պահանջին արձագանք չկա․ արձանագրում ենք սպասումը.
     Օրեր առաջ իմ էջում հրապարակեցի հանրային պահանջագիր՝ ուղղված ՀՀ Քննչական կոմիտեին և ՀՀ գլխավոր դատախազությանը՝ կեղծ զանգերի կենտրոնների և ներդրումային խարդախությունների դեմ համակարգային պայքարի անհրաժեշտության մասին։
     Այս պահի դրությամբ որևէ հրապարակային կամ պաշտոնական արձագանք չկա։
     Սա մտահոգիչ է, որովհետև խոսքը վերաբերում է հարյուրավոր քաղաքացիների իրավունքներին, տարիներով ձգձգվող քրեական գործերին և տասնյակ միլիոնավոր դրամների վնասներին։
     Արձանագրում ենք հետևյալը․
     ․ Կիբեռ և ներդրումային խարդախությունների վերաբերյալ քրեական գործերը շարունակում են մնալ ձգձգված։
     ․ Տուժողները չեն ստանում բավարար տեղեկատվություն քննության ընթացքի մասին։
     ․ Չկա հանրային հաշվետվողականություն՝ քննության ընթացքի և արդյունքների վերաբերյալ։
     Լռությունն այս դեպքում չի կարող դիտարկվել որպես չեզոք դիրքորոշում։
     Այն խորացնում է անվստահությունը և ամրապնդում անպատժելիության մթնոլորտը։
     Մենք ակնկալում ենք պատասխան՝

ոչ թե ձևական, այլ՝ բովանդակային,
     ոչ թե ընդհանուր, այլ՝ փաստերի և գործողությունների մակարդակով։
     Այս թեման փակված չէ։
     Հանրությունն ունի իմանալու իրավունք, իսկ պատասխանատու մարմինները՝ խոսելու պարտավորություն։

ՀՀ կառավարություն
     ՀՀ գլխավոր դատախազություն
     ՀՀ քննչական կոմիտե»։

Leave a Comment