Հայաստանը վերադարձրել է 44-օրյա պատերազմին վարձկանության համար երկու ցմահ ազատազրկման դատապարտվածին

Հայաստանը վերադարձրել է 44-օրյա պատերազմին վարձկանության համար երկու ցմահ ազատազրկման դատապարտվածին

ՀՀ արդարադատության նախարարությունը հայտնել է.

«2026 թվականի հունվարի 14-ին, Հայաստանի Հանրապետությունում ցմահ ազատազրկման դատապարտված Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերին, Թուրքիայի Հանրապետության միջոցով փոխանցվել են Սիրիայի Արաբական Հանրապետության իրավասու մարմիններին՝ իրենց նկատմամբ կայացված դատավճիռների հետագա կատարումը իրենց քաղաքացիության պետությունում շարունակելու նպատակով: Փոխանցումն իրականացվել է համապատասխան իրավասու մարմինների միջև համագործակցության և կիրառվող իրավական մեխանիզմների ներքո»:

Հիշեցնենք՝ նրանք հայտնաբերվել ու ձերբակալվել էին 2020թ. 44-օրյա պատերազմի օրերին, և վարձկանության համար դատապարտվել ցմահ ազատազրկման։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment