«Ինչը ներկայացրել է Արարատ Միրզոյանը՝ չեմ տեսել, փոխարենը կարդացել եմ այն փաստաթուղթը, համատեղ հայտարարությունը, որը ստորագրվել է և այս փաստաթուղթը կարդալով մեր մտահոգությունները ոչ միայն չեն փառատվել, այլ ավելի խորացել են։ Մասնավորապես, երբ օգոստոսի 8-ին ստորագրվեց հայ-ադրբեջանական փաստաթուղթը, որը այս իշխանությունները փորձում էին ներկայացնել որպես եռակողմ փաստաթուղթ։
Մենք ի՞նչ ասացինք, ասեցինք՝ «լավ եթե բացվում է ճանապարհը, միջանցքը, Ադրբեջանը կապվում է Նախիջևանի հետ, բայց Հայաստանի ապաշրջափակման խնդիրը այս փաստաթղթով չի լուծվում և այստեղ, եթե դուք նայեք, որևէ ակնարկ չկա նրանում, որ Հայաստանի ապաշրջափակումը վերացվում է: Կար հստակ որոշակիություն, որ Ադրբեջանը ստանում է անխոչընդոտ անցման իրավունք, Հայաստանը ստանում է ինչ-որ անորոշ փոխադարձ առավելություններ»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
Մանրամասն՝ տեսանյութում։