ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում նախարար Գևորգ Պապոյանի գլխավորությամբ կայացել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են նախորդ տարվա արդյունքներն ու նախանշվել առաջիկա ծրագրային առաջնահերթությունները։
Նախարարն անդրադարձել է ԱՄՆ-ում երեկ ընդունված փաստաթղթին և նշել, որ այն ևս մեկ անգամ հաստատում է՝ Հայաստանը շարժվում է տարածաշրջանային ապաշրջափակման և խաղաղ զարգացման ճանապարհով, և այդ պայմաններում նախարարության անելիքներն էականորեն տարբերվում են նախորդ տարիներից։
Առաջիկա փուլում գերակա են լինելու տնտեսության աճը, մրցունակության և արտադրողականության բարձրացումը՝ լիովին համահունչ արդեն իսկ հաստատված խաղաղության օրակարգին։
Խորհրդակցության ավարտին նախարարը տվել է համապատասխան հանձնարարականներ՝ ծրագրերի արդյունավետ իրականացման և համակարգված աշխատանքի ապահովման ուղղությամբ։

