https://arm.sputniknews.ru/20260114/hajastany-karvogh-e-darnal-titanneri-martadasht-artur-khachatrjan-97743084.html
Հայաստանը կարող է դառնալ տիտանների մարտադաշտ. Արթուր Խաչատրյան
Հայաստանը կարող է դառնալ տիտանների մարտադաշտ. Արթուր Խաչատրյան
Sputnik Արմենիա
Պատգամավորը կարծում է, որ Հայաստանն ինչ–որ մի պահի կարող է հստակ կանգնել երկընտրանքի առաջ։ 14.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-14T15:29+0400
2026-01-14T15:29+0400
2026-01-14T15:29+0400
արթուր խաչատրյան
թրամփի ուղի (tripp)
հայաստան
իրանի իսլամական հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/0d/97700241_0:0:1600:901_1920x0_80_0_0_5af5fbfd9ed7c536b8b5717bb0e9b67e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. «Թրամփի ուղու» շուրջ հայ–ամերիկյան վերջին քննարկումներն արագ կազմակերպվեցին ու անցկացվեցին` հաշվի առնելով Իրանում տիրող անորոշություններն ու ռիսկերը։ Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ այս տեսակետը հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հունվարի 13–ին հանդիպել են Վաշինգտոնում, ապա հրապարակել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։Նա հիշեցրեց, որ Հայաստանի Հանրապետության ստեղծման օրվանից իշխանությունները կարողացել են աշխատանքային, բարեկամական հարաբերություններ ստեղծել թե՛ ԱՄՆ–ի, թե՛ Եվրամիության, թե՛ Ռուսաստանի, թե՛ Իրանի հետ։«Մեր ամենածանր զգուշացումը, մտահոգությունն այն է, որ Հայաստանն ինչ–որ մի պահի կարող է հստակ կանգնել երկընտրանքի առաջ` կա՛մ–կա՛մ, այս դեպքում մենք շատ լուրջ անվտանգային մարտահրավերների առաջ ենք կանգնելու»,– հավելեց Խաչատրյանը։Նա նշեց` օրինակ` իրանական կողմը շատ լուրջ մտահոգություններ ունի, որ «Թրամփի ուղու» շինարարության պատրվակի ներքո այլ ուժեր կարող են տեղակայվել։«ՀՀ գործող իշխանությունը Հայաստանը կարող է դարձնել տիտանների մարտադաշտ, իսկ դա Հայաստանի համար լուրջ գլխացավանք կարող է լինել»,– ընդգծեց Խաչատրյանը։
իրանի իսլամական հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/01/0d/97700241_0:0:1424:1067_1920x0_80_0_0_ec6646f3e47344e64dc7489efc01cea9.jpg.webp
արթուր խաչատրյան, թրամփի ուղի (tripp), հայաստան, իրանի իսլամական հանրապետություն
արթուր խաչատրյան, թրամփի ուղի (tripp), հայաստան, իրանի իսլամական հանրապետություն
Պատգամավորը կարծում է, որ Հայաստանն ինչ–որ մի պահի կարող է հստակ կանգնել երկընտրանքի առաջ։
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. «Թրամփի ուղու» շուրջ հայ–ամերիկյան վերջին քննարկումներն արագ կազմակերպվեցին ու անցկացվեցին` հաշվի առնելով Իրանում տիրող անորոշություններն ու ռիսկերը։ Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ այս տեսակետը հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Ես հույս ունեմ, որ այս ստորագրման արարողության և քննարկումների ընթացքում իրանական հարցը չի արծարծվել, քանի որ դա մեզ համար բավականին ծանր անվտանգային մարտահրավեր կարող է ստեղծել»,– ասաց Խաչատրյանը։
Նա հիշեցրեց, որ Հայաստանի Հանրապետության ստեղծման օրվանից իշխանությունները կարողացել են աշխատանքային, բարեկամական հարաբերություններ ստեղծել թե՛ ԱՄՆ–ի, թե՛ Եվրամիության, թե՛ Ռուսաստանի, թե՛ Իրանի հետ։
«Մեր ամենածանր զգուշացումը, մտահոգությունն այն է, որ Հայաստանն ինչ–որ մի պահի կարող է հստակ կանգնել երկընտրանքի առաջ` կա՛մ–կա՛մ, այս դեպքում մենք շատ լուրջ անվտանգային մարտահրավերների առաջ ենք կանգնելու»,– հավելեց Խաչատրյանը։
Նա նշեց` օրինակ` իրանական կողմը շատ լուրջ մտահոգություններ ունի, որ «Թրամփի ուղու» շինարարության պատրվակի ներքո այլ ուժեր կարող են տեղակայվել։
«ՀՀ գործող իշխանությունը Հայաստանը կարող է դարձնել տիտանների մարտադաշտ, իսկ դա Հայաստանի համար լուրջ գլխացավանք կարող է լինել»,– ընդգծեց Խաչատրյանը։