Սոլովյովը կարող է պերսոնա նոն գրատա ճանաչվել Ղրղզստանում

Ռուս հեռուստահաղորդավար
Վլադիմիր Սոլովյովը կարող է ճանաչվել պերսոնա նոն գրատա Ղրղզստանում։ Այս մասին
հայտարարել է Ղրղզստանի նախագահի մամուլի քարտուղար Ասկատ Ալագոզովը:

Նրա խոսքով՝ Սոլովյովի
կարգավիճակի վերաբերյալ պաշտոնական որոշումը կկայացվի համապատասխան ընթացակարգի շրջանակներում.
«Ես կարդացի նրա արտահայտությունը։ Կարծում եմ, որ ԱԳՆ-ն պետք է կանչի Ղրղզստանում
Ռուսաստանի դեսպանին, բողոքի նոտա հղի և, հնարավոր է, նրան հայտարարի պերսոնա նոն
գրատա։ Չի կարելի թույլ տալ նման մարդու մուտքը Ղրղզստան»,- ընդգծել է նա։

Նշենք,
որ հունվարի 11-ին Սոլովյովը հաղորդումներից մեկի եթերի ժամանակ Կենտրոնական Ասիան
անվանել է «մեր տարածաշրջան» և խոսել այնտեղ «հատուկ ռազմական գործողություն»
անցկացնելու հնարավորության մասին։

 

Leave a Comment