Շտապօգնության 8-ից ավելի կանչերը կդառնան վճարովի. սահմանվել է 10,000 դրամ սակագին – CIVILNET

Հայաստանում ներդրվող առողջապահության համապարփակ ապահովագրության շրջանակում շտապբժշկական օգնության անվճար կանչերի սահմանափակում է դրվել։ Անվճար կլինի մինչև ութերորդ կանչը, իններորդ և հաջորդ կանչի համար սահմանվել է 10,000 դրամ սակագին։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Ռուբեն Գրիգորյանը։ «Կան որոշ բացառություններ, օրինակ ցրտահարություն, դանակահարություն, կայծակնահարություն, հրազենային վիրավորում և այլն»,- ասել է Գրիգորյանը։ Տնօրենը հավաստիացրել է, որ շտապօգնության բոլոր մեքենաներն ապահովված են անհրաժեշտ դեղորայքով և տեխնոլոգիական միջոցներով՝ առաջին բուժօգնությունը պատշաճ մակարդակով ցույց տալու համար։ Գրիգորյանը վիճակագրական տվյալներ է ներկայացրել, ըստ որի Երևանի բնակչության շուրջ 99%-ը 2025-ին կատարել է մինչև ութ կանչ, իսկ 1%-ի կեսը կատարել է մինչև 20, իսկ մյուս […]

Leave a Comment