https://arm.sputniknews.ru/20260114/tripp-y-darnum-e-taratsashrjani-veradasavvorman-gvortsiq-surenjancy-hh-2rdakan-deri-masin-97739866.html
Հայաստանի սուբյեկտայնությունը կիտրոնի պես ճզմվում է. Սուրենյանցը` «Թրամփի ուղու» մասին
Հայաստանի սուբյեկտայնությունը կիտրոնի պես ճզմվում է. Սուրենյանցը` «Թրամփի ուղու» մասին
Sputnik Արմենիա
Ըստ քաղաքագետի՝ փաստաթղթում առկա «ինքնիշխանություն» և «իրավազորություն» բառերը դեկլարատիվ բնույթ են կրում։ 14.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-14T14:26+0400
2026-01-14T14:26+0400
2026-01-14T14:42+0400
թրամփի ուղի (tripp)
սուրեն սուրենյանց
հայաստան
ամն
ադրբեջան
հայ-ադրբեջանական
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/17/97164604_0:66:1280:786_1920x0_80_0_0_5cef2197926d1f5cf0ae4f6e67798057.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը խիստ մտահոգված է «Թրամփի ուղի» նախագծի վերաբերյալ Հայաստանի և ԱՄՆ–ի միջև ընդունված հայտարարությունից։ Այս մասին Սուրենյանցն ասաց ասուլիսի ժամանակ։Ինչպես հայտնի է, հունվարի 13–ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանդիպում են ունեցել Վաշինգտոնում, ապա հրապարակել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։Ըստ նրա՝ «ինքնիշխանություն» և «իրավազորություն» բառերն այդ փաստաթղթում դեկլարատիվ բնույթ ունեն։ Շեշտեց՝ որքան Նիկոլ Փաշինյանը խոսում է աննախադեպ ինքնիշխանության մասին, այնքան Հայաստանի սուբյեկտայնությունը կիտրոնի պես ճզմվում է։ Ընդգծեց նաև, որ աննախադեպ դեմոկրատիայի մասին խոսելիս էլ ՀՀ-ում ավելանում են քաղբանտարկյալների թիվը։Սուրենյանցը շեշտեց՝ դատելով ԱՄՆ-ի և Հայաստանի մասնաբաժիններից (ԱՄՆ՝ 74%, Հայաստանը՝ 26%)՝ ստացվում է, որ մեր երկրի դերը երկրորդական է լինելու «Թրամփի ուղու» հատվածում, որքան էլ ՀՀ իշխանությունները հակառակը պնդեն։«Այսպիսով, TRIPP-ը դառնում է տարածաշրջանի վերադասավորման գործիք։ Սա մի նախագիծ է, որ ամբողջովին համապատասխանում է ԱՄՆ-ի, Ադրբեջանի, Իսրայելի, Թուրքիայի շահերին։ Կարճաժամկետ հեռանկարում այս նախագիծը հակազդեցության կհանգեցնի ՀՀ առնվազն 4 գործընկերոջ կողմից՝ Իրան, Ռուսաստան, Չինաստան և Հնդկաստան։ Ըստ այս փաստաթղթի բովանդակության՝ Թրամփի և Ալիևի միջև տեղի է ունեցել գործարք, որտեղ Փաշինյանը բուտաֆորիայի դեր է կատարել»,- նշեց Սուրենյանցը։Վստահ է՝ այս նախագիծը չի կարող նպաստել Հարավային Կովկասում կայուն խաղաղությանը։ Շեշտեց՝ TRIPP նախագիծն այն տեսքով, որ ներկայացվել է, էապես սահմանափակում է Հայաստանի ինքնիշխանությունն ու իրավազորությունը։Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։Թեհրանը վճռականորեն դեմ է դրան. Իրանում ՀՀ դեսպանը և Ալի Վելայաթիին քննարկել են TRIPP–ը
ամն
ադրբեջան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/17/97164604_72:0:1208:852_1920x0_80_0_0_62c6e03df308b67409bc0a20e9000544.jpg.webp
թրամփի ուղի (tripp), սուրեն սուրենյանց, հայաստան, ամն, ադրբեջան, հայ-ադրբեջանական
թրամփի ուղի (tripp), սուրեն սուրենյանց, հայաստան, ամն, ադրբեջան, հայ-ադրբեջանական
Ըստ քաղաքագետի՝ փաստաթղթում առկա «ինքնիշխանություն» և «իրավազորություն» բառերը դեկլարատիվ բնույթ են կրում։
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը խիստ մտահոգված է «Թրամփի ուղի» նախագծի վերաբերյալ Հայաստանի և ԱՄՆ–ի միջև ընդունված հայտարարությունից։ Այս մասին Սուրենյանցն ասաց ասուլիսի ժամանակ։
«TRIPP նախագծի իրականացման վերաբերյալ հայտարարությանը ծանոթանալուց հետո իմ վերապահումներն ավելի շեշտված և արտահայտված դարձան։ Մտահոգություններս ավելի խորացան։ Փաստաթղթի նախնական ուսումնասիրությունից այն համոզման եմ, որ այստեղ «ինքնիշխանություն» և «իրավազորություն» բառերը միտումնավոր շատ հաճախ օգտագործված են քողարկելու այն փաստը, որ Հայաստանի ինքնիշխանությունն ու իրավազորությունը սահմանափակվում են։ Երևի Փաշինյանի թիմի խնդրանքն է եղել, որ այդ բառերն օգտագործելով՝ քողարկվի իրական բովանդակությունը»,- նշեց Սուրենյանցը։
Ըստ նրա՝ «ինքնիշխանություն» և «իրավազորություն» բառերն այդ փաստաթղթում դեկլարատիվ բնույթ ունեն։ Շեշտեց՝ որքան Նիկոլ Փաշինյանը խոսում է աննախադեպ ինքնիշխանության մասին, այնքան Հայաստանի սուբյեկտայնությունը կիտրոնի պես ճզմվում է։ Ընդգծեց նաև, որ աննախադեպ դեմոկրատիայի մասին խոսելիս էլ ՀՀ-ում ավելանում են քաղբանտարկյալների թիվը։
Սուրենյանցը շեշտեց՝ դատելով ԱՄՆ-ի և Հայաստանի մասնաբաժիններից (ԱՄՆ՝ 74%, Հայաստանը՝ 26%)՝ ստացվում է, որ մեր երկրի դերը երկրորդական է լինելու «Թրամփի ուղու» հատվածում, որքան էլ ՀՀ իշխանությունները հակառակը պնդեն։
«Այսպիսով, TRIPP-ը դառնում է տարածաշրջանի վերադասավորման գործիք։ Սա մի նախագիծ է, որ ամբողջովին համապատասխանում է ԱՄՆ-ի, Ադրբեջանի, Իսրայելի, Թուրքիայի շահերին։ Կարճաժամկետ հեռանկարում այս նախագիծը հակազդեցության կհանգեցնի ՀՀ առնվազն 4 գործընկերոջ կողմից՝ Իրան, Ռուսաստան, Չինաստան և Հնդկաստան։ Ըստ այս փաստաթղթի բովանդակության՝ Թրամփի և Ալիևի միջև տեղի է ունեցել գործարք, որտեղ Փաշինյանը բուտաֆորիայի դեր է կատարել»,- նշեց Սուրենյանցը։
Վստահ է՝ այս նախագիծը չի կարող նպաստել Հարավային Կովկասում կայուն խաղաղությանը։ Շեշտեց՝ TRIPP նախագիծն այն տեսքով, որ ներկայացվել է, էապես սահմանափակում է Հայաստանի ինքնիշխանությունն ու իրավազորությունը։