https://arm.sputniknews.ru/20260114/hajastani-u-irani-mijev-razmavarakan-hamagvortsakcutjan-pastatught-e-patrastvum-97740400.html
Հայաստանի ու Իրանի միջև ռազմավարական համագործակցության փաստաթուղթ է պատրաստվում. դեսպան
Հայաստանի ու Իրանի միջև ռազմավարական համագործակցության փաստաթուղթ է պատրաստվում. դեսպան
Sputnik Արմենիա
Դեսպանն ընդգծեց, որ երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունները պետք է հասցնել այն կետին, երբ նաև համատեղ արտադրություն կլինի։ 14.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-14T14:34+0400
2026-01-14T14:34+0400
2026-01-14T14:38+0400
հայաստան
հայաստան–իրան գործակցություն
իրանի իսլամական հանրապետություն
դեսպան
խալիլ շիրղոլամի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/0a/56549441_0:0:1601:901_1920x0_80_0_0_93091e3513a15b5b43ecafc5398e2c95.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik․ Հայաստանի և Իրանի միջև նախապատրաստվում է ռազմավարական համագործակցության մասին փաստաթուղթ։ Ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Խալիլ Շիրղոլամին։Նրա խոսքով՝ այս պահին փաստաթուղթը դեռ պատրաստման ընթացքի մեջ է։ Հույս հայտնեց, որ փաստաթուղթը կստորագրվի երկու երկրների ամենաբարձր մակարդակի հանդիպման ժամանակ։Թեհրանը մտահոգված է, որ ԱՄՆ-ն «Թրամփի ուղին» կարող է օգտագործել այլ նպատակով․ դեսպանՆա հավելեց, որ երկու երկրների միջև համագործակցությունը տարբեր ոլորտներում է։ Պետք է հասնել նրան, որ երկու երկրների միջև երկաթուղային կապի հաստատման նախագիծն իրականացվի՝ Ջուլֆա-Նախիջևան և վերջնակետը՝ Երևան։Դեսպանն ընդգծեց, որ երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունները պետք է կարողանալ հասցնել այն կետին, որ լինի համատեղ արտադրություն և ազատ առևտրի գոտիներ ստեղծվեն։
իրանի իսլամական հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/03/0a/56549441_78:0:1499:1066_1920x0_80_0_0_3d46a69ef0d1e1fba4883b44b2e7311e.jpg.webp
հայաստան, հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, դեսպան, խալիլ շիրղոլամի
հայաստան, հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, դեսպան, խալիլ շիրղոլամի
Դեսպանն ընդգծեց, որ երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունները պետք է հասցնել այն կետին, երբ նաև համատեղ արտադրություն կլինի։
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik․ Հայաստանի և Իրանի միջև նախապատրաստվում է ռազմավարական համագործակցության մասին փաստաթուղթ։ Ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Խալիլ Շիրղոլամին։
«Հույս ունենք, որ այս տարվա ընթացքում կկարողանանք ստորագրել»,- նշեց դեսպանը։
Նրա խոսքով՝ այս պահին փաստաթուղթը դեռ պատրաստման ընթացքի մեջ է։ Հույս հայտնեց, որ փաստաթուղթը կստորագրվի երկու երկրների ամենաբարձր մակարդակի հանդիպման ժամանակ։
Նա հավելեց, որ երկու երկրների միջև համագործակցությունը տարբեր ոլորտներում է։ Պետք է հասնել նրան, որ երկու երկրների միջև երկաթուղային կապի հաստատման նախագիծն իրականացվի՝ Ջուլֆա-Նախիջևան և վերջնակետը՝ Երևան։
Դեսպանն ընդգծեց, որ երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունները պետք է կարողանալ հասցնել այն կետին, որ լինի համատեղ արտադրություն և ազատ առևտրի գոտիներ ստեղծվեն։