https://arm.sputniknews.ru/20260114/srbuhi-galjany-hastatum-e-pargevavtshar-stacel-e-97738576.html
Սրբուհի Գալյանը հաստատում է` պարգևավճար ստացել է
Սրբուհի Գալյանը հաստատում է` պարգևավճար ստացել է
Sputnik Արմենիա
Նախարարը կարծում է, որ նախարարություններին տված պարգևավճարները համարժեք են իրենց կատարած աշխատանքներին։ 14.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-14T14:18+0400
2026-01-14T14:18+0400
2026-01-14T14:19+0400
պարգևավճար
սրբուհի գալյան
նախարար
նիկոլ փաշինյան
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/0b/96752869_0:0:1200:676_1920x0_80_0_0_dd6c4806561b95c77415d49ea7214c4f.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հաստատեց, որ նախարարներն ու նախարարությունների աշխատակիցները ստացել են պարգևավճարներ։ Այս մասին նա այսօր ասաց լրագրողների հետ զրույցի ժամանակ։Այսօր առավոտյան մամուլում տեղեկություն էր տարածվել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է փաստաթուղթ, որով խրախուսման ֆոնդից շուրջ 3 մլրդ դրամ է հատկացվել ՀՀ վերնախավին պարգևավճարներ տալու համար։ Բաժնի պետերը ստացել են մոտ 1,5–2 միլիոն դրամ, վարչության պետերը՝ 2,5–3 միլիոն դրամ, փոխնախարարները՝ 3,5–4,5 միլիոն դրամ, իսկ նախարարները՝ մինչև 6–7 միլիոն դրամ։Սրբուհի Գալյանը կարծում է, որ նախարարություններին տված պարգևավճարները համարժեք են իրենց կատարած աշխատանքներին։ Ըստ նրա` հաշվի են առնվել պաշտոնյաների կատարած աշխատանքն ու դրա ռիսկայնությունը։«Մենք ինչ խոստացել ենք, արել ենք, դեռ մի բան էլ ավել ենք արել։ Օրինակ` հետվճարի ինստիտուտի մասին ոչ մեկը չէր խոսում, բայց այն արդեն հասանելի է, մենք խոստացել էինք, և հիմա գործում է արդեն համընդհանուր ապահովագրությունը»,– նշեց նա։Հիշեցնենք, որ 2025–ի դեկտեմբերի 25–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատեց՝ պետական ապարատը բարձր պարգևավճարներ է ստացել։ Նրա խոսքով՝ Հայաստանը հասել է այն կետին, որ պետական համակարգի ամբողջ բուրգում ներդրվի այս համակարգը։«Հայաստան» խմբակցությունը հայտարարել է, որ տարեվերջին Ազգային Ժողովի կողմից տրված պարգևավճարն իրենց խմբակցության պատգամավորներն ուղղում են տարբեր խմբերի սոցիալական աջակցությանը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/0b/96752869_194:0:1127:700_1920x0_80_0_0_26cd4826b6e33adba197912e14e11935.jpg.webp
պարգևավճար, սրբուհի գալյան, նախարար, նիկոլ փաշինյան, հայաստան
պարգևավճար, սրբուհի գալյան, նախարար, նիկոլ փաշինյան, հայաստան
Նախարարը կարծում է, որ նախարարություններին տված պարգևավճարները համարժեք են իրենց կատարած աշխատանքներին։
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հաստատեց, որ նախարարներն ու նախարարությունների աշխատակիցները ստացել են պարգևավճարներ։ Այս մասին նա այսօր ասաց լրագրողների հետ զրույցի ժամանակ։
«Այս պահին չեմ հիշում, թե ես ինչքան եմ ստացել, բայց այդ ինֆորմացիան գաղտնի չէ, դուք կարող եք տեսնել իմ տարեկան հայտարարագրում»,– ասաց նա։
Սրբուհի Գալյանը կարծում է, որ նախարարություններին տված պարգևավճարները համարժեք են իրենց կատարած աշխատանքներին։ Ըստ նրա` հաշվի են առնվել պաշտոնյաների կատարած աշխատանքն ու դրա ռիսկայնությունը։
«Մենք ինչ խոստացել ենք, արել ենք, դեռ մի բան էլ ավել ենք արել։ Օրինակ` հետվճարի ինստիտուտի մասին ոչ մեկը չէր խոսում, բայց այն արդեն հասանելի է, մենք խոստացել էինք, և հիմա գործում է արդեն համընդհանուր ապահովագրությունը»,– նշեց նա։
«Հայաստան» խմբակցությունը հայտարարել է, որ տարեվերջին Ազգային Ժողովի կողմից տրված պարգևավճարն իրենց խմբակցության պատգամավորներն ուղղում են տարբեր խմբերի սոցիալական աջակցությանը։