Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) ազատ ոճի առաջատար ըմբիշներին հարցրել է, թե ում հետ կցանկանային անցկացնել սուպերգոտեմարտ։ Եվրոպայի քառակի չեմպիոն, Աշխարհի առաջնության քառակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը նշել է օլիմպիական չեմպիոն, ամերիկացի Ջորդան Բարոուզի անունը։
«Եթե հաշվի չառնենք քաշային կարգերը, կցանկանայի գոտեմարտ անցկացնել Ջորդան Բարոուզի հետ»,- նշել է Արսեն Հարությունյանը։
37-ամյա Ջորդան Բարոուզն աշխարհի 6-ակի չեմպիոն է 74 ու 79 կգ քաշային կարգերում, իսկ օլիմպիական չեմպիոն դարձել է Լոնդոն-2012 Խաղերում։
2025 թվականին Արսեն Հարությունյանն Աշխարհի առաջնությունում բրոնզ մեդալ էր նվաճել 57 կգ քաշային կարգում, իսկ Եվրոպայի առաջնությունում արծաթե մեդալի էր արժանացել 61 կգ քաշային կարգում։

