Aurora News | Սպիտակ տունը համապատասխան ժեստ է անվանել Թրամփի կողմից բանվորին միջնամատ ցույց տալը

Սպիտակ տունը բացատրել է, թե ինչու է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միջնամատ ցույց տվել աշխատողին: Այս մասին հաղորդում է The Washington Post-ը։

Դեպքը տեղի է ունեցել Դիրբորնի գործարանում։ Ներկաներից մեկի կողմից բջջային հեռախոսով նկարահանված տեսանյութում երևում է, թե ինչպես է Թրամփը երկու հայհոյանք հնչեցնում արտադրական հարկում աշխատողի հասցեին, ապա նրան միջնամատ ցույց տալիս։

Սպիտակ տան հաղորդակցության տնօրեն Սթիվեն Չուն հաստատել է տեսանյութի իսկությունը և նախագահի արձագանքը անվանել «համապատասխան և միանշանակ»։

Նա ասել է, որ աշխատակիցը վիրավորանքներ է հնչեցրել նախագահի հասցեին։ 

Ավելի ուշ 40-ամյա գործարանի աշխատողը պնդել է, որ ինքն է հայհոյանքներ հնչեցրել ԱՄՆ նախագահի հասցեին։ Նա հեռացվել է աշխատանքից մինչև հետաքննության սկսվելը։ 

Leave a Comment