Իրանում տեղի ունեցած ցույցերի հետևանքով զոհերի թիվը մոտենում է 2600-ի. ԶԼՄ

Իրանում տեղի ունեցած հակակառավարական ցույցերի հետևանքով զոհերի թիվը հասել է գրեթե 2600-ի

Իրանում տեղի ունեցած ցույցերի հետևանքով զոհերի թիվը մոտենում է 2600-ի. ԶԼՄ


ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի/Նովոստի-Արմենիա/ Իրանում տեղի ունեցած հակակառավարական ցույցերի հետևանքով զոհերի թիվը հասել է գրեթե 2600-ի: Այս մասին հայտնում է Reuters-ը։


Թեհրանն ակտիվացրել է դիվանագիտական շփումները տարածաշրջանում ԱՄՆ դաշնակիցների հետ՝ կապված այն ճգնաժամի հետ, որը նախագահ Դոնալդ Թրամփի կողմից միջամտության սպառնալիքների տեղիք է տվել:


Ավելի վաղ ԱՄՆ նախագահն ասել էր, որ Միացյալ Նահանգները պատրաստ է «ուժեղ հարված» հասցնել Իրանին ցուցարարների սպանության դեպքում։


Նշենք, որ բողոքի ակցիաներն Իրանում շարունակվում են 2025թ.-ի դեկտեմբերի 28-ից։ Դրանք սկսվել են Թեհրանի գլխավոր քաղաքային շուկայում։ Սկզբում փողոց էին դուրս եկել խանութների տերերն ու ուսանողները, որոնք դժգոհ էին կառավարության գործողություններից՝ կապված արժույթի փոխարժեքի կտրուկ անկման և գների սրընթաց աճի հետ։ Այս ֆոնին Իրանի Կենտրոնական բանկի ղեկավար Մոհամմադ Ֆարզինը հրաժարական է տվել։ Հետագայում ցույցերը տարածվել են նաև իրանական այլ քաղաքներում։


 


 


Leave a Comment