Քննարկել ենք նաև Բաքվում պահվող անձանց հարցը, որն այս պահին մի փոքր չի համապատասխանում խաղաղության ձևավորվող դրական տենդենցներին. Միրզոյան

Մտավախություն կա, որ «Թրամփի ուղին» Ադրբեջանը կարող է օգտագործել որպես շանտաժի մեխանիզմ՝ Հայաստանին քաղաքական ճնշումների ենթարկելու համար։

«Անկեղծ ասած՝ լավ չեմ պատկերացնում՝ ինչի՞պետք է ԹՐԻՓՓ-ի իրականացումը Հայաստանի դեմ օգտագործվի որպես շանտաժ՝ խաղաղություն հաստատելու համար։ Եթե էդպես լծակների հարթությունում հարցը դիտարկենք, մեկ ուրիշը կասի՝ հակառակը, Հայաստանն է լծակներ ձեռք բերում։ Փոխկապակցվածություն, իհարկե, կա, նախագծի իրականացման հաջողության գրավական է դիտարկվում և՛ Ադրբեջանի հետ խաղաղության ինստիտուցիոնալիզումը, և՛ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը։ Ինչքան ամրապնդվի խաղաղությունը, այնքան ԹՐԻՓՓ-ն ավելի կամրապնդվի»,- Վաշինգտոնում կայացած ասուլիսին ասաց Արարարտ Միրզոյանը։

Հուսով եմ՝ աշնան սկիզբ կամ ամռան վերջ կկարողանանք ենթակառուցվածքների շինարարություն ունենալ. Ավելացրեց Միրզոյանը։

«ԹՐԻՓՓ-ը, եթե հողը նկատի ունեք, մնում է Հայաստանին, հիմնվում է  ընկերություն, որը Հայաստանի կառավարության հետ այդ հողի վրա, այդ հատվածներում. կորոշենք՝ որը որտեղ, ստանում է կառուցապատման իրավունք»,-ասաց արտգործնախարարը։

ՀՀ-ն վարում է  հավասարակշռված արտաքային քաղաքականություն, որը չենք ուզում փոխել. Հավելեց Միրզոյանը։

Նա նշեց, որ Վաշինգտոնում Իրանի հարցը չի քննարկվել։ Մի բառ անգամ չի հնչել դրա մասին։

Հայաստանի լրագրողները հարց են ուղարկել՝ քննարկումների ժամանակ Բաքվում պահվող հայ գերիների հարցին անդրադարձ եղե՞լ է։

«Քննարկել ենք էն բոլոր խոչընդոտները, որոնք էս պահին մի փոքր չեն համապատասխանում խաղաղության ձևավորվող դրական տենդենցներին։ Ադրբեջանում պահվող անձանց հարցն էդ հարցերից մեկն է»,- պատմել է Միրզոյանը իր և ԱՄՆ պետքարտուղարի հետ քննարկված հարցերի մասին։

Leave a Comment