Իրանին անհանգստացնում է այն փաստը, որ Երևանում Իրանի դեսպանատան առջև բողոքի ցույցեր են տեղի ունենում. այս մասին հունվարի 14-ի ասուլիսին հայտարարեց Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։ Ըստ դեսպանի՝ ցուցարարների հաջողության դեպքում պարտվողներից մեկը լինելու է Հայաստանը։ «Իրանի պաշտոնյաներն անհանգստացած են, որ մի խումբ մարդկանց կանաչ լույս է տրվում գալ Իրանի դեսպանատան դիմաց և շատ անհարգալից ու վիրավորական արտահայատություններ հնչեցնել։ Արդեն վեց օր է՝ երեկոյան ժամը 18։00-21։00-ն ընկած ժամանակահատվածում, մի խումբ մարդիկ հավաքվում են, վիրավորական արտահայտություններով հանդես գալիս, և, ի հեճուկս մեր բողոքի, այդ գործընթացը շարունակվում է», – ասաց դեսպանը։ Նրա խոսքով՝ Իրանն «ամենադաժվար ժամանակներում կանգնել է Հայաստանի […]