Միրզոյանն ու Ռուբիոն քննարկել են Ադրբեջանում պահվող հայերի հարցը – CIVILNET

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հունվարի 13-ին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ քննարկել է Ադրբեջանում պահվող հայերի հարցը։ Այս մասին Արարատ Միրզոյանը հայտնել է հունվարի 14-ին հեռահար ասուլիսի ժամանակ։ Քննարկվել է նաև այս հարցով ԱՄՆ որոշակի միջնորդության և աջակցության հնարավոր քայլերը։ «‎Մենք քննարկել ենք և երկկողմ, և TRIPP-ից բխող համագործակցության հեռանկարները։ Քննարկել ենք նաև այն հնարավոր խոչնդոտները, որոնք այս պահին մի փոքր չեն համապատասխանում ձևավորվող խաղաղության տենդենցներին։ Ադրբեջանում պահվող անձանց հարցն այդ հարցերից մեկն է», – ասաց Միրզոյանը։ *** 2023-ի սեպտեմբերի 19-20-ին Արցախի դեմ մեկօրյա պատերազմից և երկրամասի ամբողջ հայ բնակչության էթնիկ զտումից հետո Ադրբեջանը պատանդ է վերցրել […]

Leave a Comment