«Նոր Զովք» սուպերմարկետը տուգանվել է 10 մլն դրամով

«Նոր Զովք» սուպերմարկետը տուգանվել է 10 մլն դրամով

14 հունվարի 2026 – 12:00 AMT

PanARMENIAN.Net – Պետական եկամուտների կոմիտեն խախտումների հայտնաբերման արդյունքում տուգանել է 13 խոշոր տնտեսվարողի՝ ընդհանուր առմամբ 60.8 միլիոն դրամի չափով։

ՊԵԿ-ից տեղեկացրել են, որ ամենախոշոր տուգանքի ենթարկվածը վառելիք ներմուծող և վաճառող «ԱՐՄ ՊԵՏՐՈԼ» ընկերությունն է, որը ՀԴՄ չտրամադրելու պատճառով տուգանվել է 20 մլն դրամով, իսկ տուգանքի չափով երկրորդ տեղում է «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցը, որի նկատմամբ կիրառվել է 10 մլն դրամի տուգանք՝ նույնպիսի խախտման համար, հայտնում է Panorama.am-ը:

ՀԴՄ չտրամադրողների թվում են նաև «ԲԼԵՔ ԱՆԳՈՒՍ» արագ սննդի ցանցը, որը տուգանվել է 6․7 մլն դրամով, «ՖՐԱՆՉԱՅԶԻՆԳ ՖՈՒԴ»-ը՝ 6․1 մլն դրամով, «ԲՐԵՆԴԼԻԴԵՐ» լայն սպառման ապրանքների ներկրմամբ զբաղվող ընկերությունը՝ 6 մլն դրամով, «ՊՐԱՅՄՖՈՒԴ»՝-ը՝ 3․5 մլն դրամով, «ԳՆԹՈՒՆԻՔ»-ը՝ 2․8 մլն դրամով, «ԵՎԱ ԵՎ ՍՅՈՒԶԻ» ընկերությունը՝ 2 մլն դրամով, «ՆԱՌ-ԱՎ»-ը՝ 1 մլն դրամով, «ԽԱՍ-ԽԱԶ»-ը՝ 968 հազար դրամով, «ՕՈՒՇՆ ՖԻՇ»-ը՝ 694 հազար դրամով, «ԱՐԱՍ ՖՈՒԴ»-ը՝ 551 հազար դրամով և «ԼԻԴ ՄԵՉ»-ը՝ 221 հազար դրամով։

Leave a Comment