Մամուլում այսօր տեղեկություն հրապարակվեց, որ Մայր Աթոռի թանգարանների ու արխիվների տնօրեն Հայր Ասողիկը հրավիրվել է քննչական կոմիտե հարցաքննության, ըստ մամուլի տեղեկությունների՝ գործը կապված է Սուրբ Գեղարդից ինչ-որ մասի ենթադրյալ վաճառքի հետ, ինչի մասին անընդհատ խոսում են կարգալույծ արված հոգևորականները:
Մենք քննչական կոմիտեից փորձեցինք ճշտել, թե ինչ գործի շրջանակներում է հայր Ասողիկը հրավիրվել հարցաքննության և քրեադատավարական ի՞նչ կարգավիճակ ունի, Քննչական կոմիտեի մամուլի խոսնակը ասաց՝ «չենք մեկնաբանում»: