https://arm.sputniknews.ru/20260114/trampi-ughin-gvohacnum-e-hajastanin-amn-in-ev-erevi-adrbejanin-pashinjan-97726191.html
«Թրամփի ուղին» գոհացնում է Հայաստանին, ԱՄՆ-ին և երևի Ադրբեջանին. Փաշինյան
«Թրամփի ուղին» գոհացնում է Հայաստանին, ԱՄՆ-ին և երևի Ադրբեջանին. Փաշինյան
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը Հարավային Կովկասն անվանել է անվտանգ միջավայր՝ աշխարհում տեղի ունեցող բուռն գործընթացների ֆոնին: 14.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-14T12:06+0400
2026-01-14T12:06+0400
2026-01-14T12:06+0400
դոնալդ թրամփ
թրամփի ուղի (tripp)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/1a/97277809_0:83:1501:927_1920x0_80_0_0_1b8110e0e0af81920907c1cc60f5ccce.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. «Թրամփի ուղու» իրականացման հարցում կողմերին հաջողվել է ստանալ մի բանաձև, որը լիովին գոհացնում է Հայաստանին, ԱՄՆ-ին և, ամենայն հավանականությամբ, Ադրբեջանին։ Այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում անցկացվող «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» քննարկմանը, որին մասնակցել են ԱՄՆ-ի և ԵՄ-ի դեսպանները։Նախագծի իրագործման շրջանակների մասին համատեղ հայտարարությունն ընդունվել էր նախօրեին Վաշինգտոնում՝ ՀՀ արտգործնախարարի և ԱՄՆ պետքարտուղարի բանակցությունների արդյունքում։«Այսպիսով` կանաչ լույս է վառվում տարածաշրջանում երկարատև ու կայուն խաղաղություն հաստատելու գործում։ Ակնհայտ է, որ մեր տարածաշրջան ներհոսելու են մեծ ներդրումներ և մեծ փողեր։ Դա շատ լավ նորություն է»,– ընդգծեց Փաշինյանը։Փաշինյանը նշեց, որ Ադրբեջանը դեռ չի արձագանքել փաստաթղթին, սակայն նա կարծում է, որ մշակված բանաձևը լիովին համահունչ է Բաքվի շահերին։Վարչապետը համոզված է, որ «Թրամփի ուղու» իրականացումն այսօր այս տարածաշրջանը դարձել է անվտանգ միջավայր, հատկապես աշխարհում տեղի ունեցող բուռն իրադարձությունների ֆոնին։Նա նաև հայտարարեց, որ հաջորդիվ պետք է զարգացում ունենանք Հայաստան–Թուրքիա հարթության վրա։«Սա նույնիսկ անհավատալի և աներևակայելի պոզիտիվ միջավայր է, որում մենք հայտնվել ենք, որը չի նշանակում, որ բոլոր հարցերը լուծված են, սակայն այդ հարցերի բոլոր բանաձևերը որոշված են»,– կարծում է նա։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/1a/97277809_34:0:1367:1000_1920x0_80_0_0_43de1700e86998a7b1fb346a6c60a6ba.jpg.webp
դոնալդ թրամփ, թրամփի ուղի (tripp)
դոնալդ թրամփ, թրամփի ուղի (tripp)
ՀՀ վարչապետը Հարավային Կովկասն անվանել է անվտանգ միջավայր՝ աշխարհում տեղի ունեցող բուռն գործընթացների ֆոնին:
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. «Թրամփի ուղու» իրականացման հարցում կողմերին հաջողվել է ստանալ մի բանաձև, որը լիովին գոհացնում է Հայաստանին, ԱՄՆ-ին և, ամենայն հավանականությամբ, Ադրբեջանին։ Այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում անցկացվող «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» քննարկմանը, որին մասնակցել են ԱՄՆ-ի և ԵՄ-ի դեսպանները։
Նախագծի իրագործման շրջանակների մասին համատեղ հայտարարությունն ընդունվել էր նախօրեին Վաշինգտոնում՝ ՀՀ արտգործնախարարի և ԱՄՆ պետքարտուղարի բանակցությունների արդյունքում։
«Այսպիսով` կանաչ լույս է վառվում տարածաշրջանում երկարատև ու կայուն խաղաղություն հաստատելու գործում։ Ակնհայտ է, որ մեր տարածաշրջան ներհոսելու են մեծ ներդրումներ և մեծ փողեր։ Դա շատ լավ նորություն է»,– ընդգծեց Փաշինյանը։
Փաշինյանը նշեց, որ Ադրբեջանը դեռ չի արձագանքել փաստաթղթին, սակայն նա կարծում է, որ մշակված բանաձևը լիովին համահունչ է Բաքվի շահերին։
Վարչապետը համոզված է, որ «Թրամփի ուղու» իրականացումն այսօր այս տարածաշրջանը դարձել է անվտանգ միջավայր, հատկապես աշխարհում տեղի ունեցող բուռն իրադարձությունների ֆոնին։
Նա նաև հայտարարեց, որ հաջորդիվ պետք է զարգացում ունենանք Հայաստան–Թուրքիա հարթության վրա։
«Սա նույնիսկ անհավատալի և աներևակայելի պոզիտիվ միջավայր է, որում մենք հայտնվել ենք, որը չի նշանակում, որ բոլոր հարցերը լուծված են, սակայն այդ հարցերի բոլոր բանաձևերը որոշված են»,– կարծում է նա։