Իրանում հակակառավարական ցույցերը չեն դադարում արդեն շաբաթներ շարունակ։ Դեկտեմբերի 28-ից սկսված ցույցերի զոհերի թիվ հասել է 2571-ի։Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Reuters-ից։
Ըստ ներկայացվող տվյալների՝ զոհերից 2403-ը ցուցարարներ են, 147-ը՝ անվտանգության ուժերի անդամներ։ Զոհվել է 12 երեխա։ Ձերբակալված է ավելի քան 18000 մարդ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social հարթակում գրել է, որ չեղարկել է իրանցի պաշտոնյաների հետ բոլոր հանդիպումները, մինչև «չդադարեն ցուցարարների ընթացքում անմիտ սպանությունները»։ «Օգնությունը ճանապարհին է»,- հավելել է նա։
Ավելի ուշ, սակայն, Թրամփը լրագրողներին հայտնել է, որ ԱՄՆ վարչակազմը սպասում է զոհված ցուցարարների թվի վերաբերյալ ճշգրիտ զեկույցի՝ նախքան համապատասխան կերպով գործելը։