ԱՄՆ-ի պետական բյուջեի պակասուրդը 2025 թվականին կրճատվել է՝ կազմելով մոտ 1,7 տրիլիոն դոլար։ Սա վերջին երեք տարիների ընթացքում ամենացածր ցուցանիշն է և պայմանավորված է հիմնականում մաքսատուրքերից ստացված եկամուտների աճով։
Ֆինանսների նախարարության տվյալներով՝ առևտրային քաղաքականության խստացումն ապահովել է լրացուցիչ հարկային մուտքեր, ինչը մասամբ հավասարակշռել է բյուջետային ծախսերը։
Մասնագետները նշում են, որ չնայած պակասուրդի կրճատմանը՝ ԱՄՆ-ի ֆիսկալ մարտահրավերները պահպանվում են, սակայն տվյալ միտումը կարող է ժամանակավոր թեթևացում ապահովել պետական ֆինանսների համար։

