Aurora News | Զախարովան քննադատել է Կալլասի հայտարարությունը Իրանի վերաբերյալ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը խախտել է դիվանագիտական բոլոր նորմերը՝ հայտարարելով, թե Եվրամիությունը ցանկանում է Իրանում քաղաքական համակարգի փոփոխություն։

Զախարովան այսպես է մեկնաբանել Կալլասի խոսքերը, ըստ որոնց՝ իրեն հայտնի չէ՝ արդյոք Թեհրանում կընկնի գործող ռեժիմը, սակայն ԵՄ-ն դրա համար կանի հնարավոր ամեն ինչ՝ աջակցելով իրանական քաղաքացիական հասարակությանը։

«Սա արդեն սահմաններից դուրս է, երբ մարդը, ով կարծես թե զբաղվում է դիվանագիտությամբ, ևս մեկ անգամ ընդգծեմ՝ դիվանագիտությամբ, ասում է, որ հույսը դնում է որևէ երկրի քաղաքացիական հասարակության վրա, որպեսզի «ռեժիմը տապալվի»,» – ասել է Զախարովան «Ռադիո Sputnik»-ի եթերում։

Դիվանագետի կարծիքով՝ նման բացահայտ հարձակումը նոր երևույթ է։

Իրանում բողոքի ցույցերը սկսվել են դեկտեմբերի վերջին՝ իրանական ռիալի արժեզրկման պատճառով։ Երկրում դադարել է ինտերնետի աշխատանքը։ Որոշ քաղաքներում հանրահավաքները վերածվել են բախումների ուժայինների հետ և ուղեկցվել են քաղաքական համակարգի դեմ ուղղված կարգախոսներով։ Հաղորդվում է զոհերի մասին:

Իրանի իշխանությունները, որոնք անկարգությունների կազմակերպման մեջ մեղադրել են ԱՄՆ-ին և Իսրայելին, հունվարի 12-ին հայտարարել են, որ իրավիճակը հաջողվել է վերահսկողության տակ վերցնել։

Leave a Comment