Հրազդան գետից հայտանաբերված 18-ամյա Միխայիլ Դոլգովի «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ


Հասարակություն


SHAMSHYAN.com-ը տեղեկություն էր հայտնել, որ Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետից, հրշեջ-փրկարարները դուրս էին բերել դի։

Հայտնաբերված դին Երևանի բնակիչ 18-ամյա Միխայել Դ.-ն էր, ով որպես անհետ կորած 2025թվականի դեկտեմբերի 11-ից որոնվում էր ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից։

Դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Ավելի վաղ հայտնել էինք, հունվարի 12, ժամը 15:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում, դի կա։

Ավելի վաղ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը Միխայել Դ․-ի անհետ կորելու  վերաբերյալ հաղորդագրություն էր տարածել։

Լուսանկարները՝  Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


Leave a Comment