14 հունվարի 2026 – 11:31 AMT
PanARMENIAN.Net – Ներքին գործերի նախարարության կիբեռոստիկանությունը հայտնել է, որ հաջողվել է կասեցնել մոտ 15,000,000 ՀՀ դրամի հափշտակության փորձ։ Քաղաքացին, ումից փորձել են խլել նշված գումարը, չի կորցրել իր դրամական միջոցները։
«Ցավոք սրտի հանցատեսակը շարունակում է տեղ գտնել մեր հասարակության շրջանում։ Հարգելի’ քաղաքացիներ, կրկին անգամ խնդրում ենք չվստահել կասկածելի, ահաբեկող հեռախոսազանգերին, իսկ ստանալու դեպքում պարզապես դիմել ոստիկանություն»,- ասվում է հաղորդագրության մեջ: