Դիլիջանի համայնքապետը փոխել է 8 մլն դրամ ծախսի որոշումը, որ պարգևավճար ստանա ու բաժանի․ ԶԼՄ

Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանը համայնքի բյուջեում ավագանու որոշմամբ փոփոխություն է կատարել, որ ամանորյա պարգևավճարներ տա իրեն և աշխատակիցներին, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը։

Ըստ թերթի՝ նա հաստատել է «ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի 2025 թվականի տեղական բյուջեի վարչական մասում փոփոխություն կատարելու մասին» որոշումը, որի համաձայն աշխատողների աշխատավարձեր և հավելավճարների տնտեսագիտական հոդվածից 8 000 000 դրամ տեղափոխել է պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ հոդվածի տակ։ Այսպիսով հնարավոր է դարձել պարգևավճարներ ստանալ ու տալ աշխատակիցներին, նշել է լրատվականը։

Հունվարի 13-ին մամուլը գրել էր, որ ՀՀ նախարարներն ու փոխնախարարները դեկտեմբերին միլիոնավոր դրամների պարգևավճարներ են ստացել։ Ազգային ժողովի պատգամավորները տարվա ավարտին ստացել էին մինչև մոտ 3 միլիոն դրամի հավելավճարներ։

Leave a Comment